Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնում է «Ազատություն» ռադիոկայանի՝ վերջին շրջանում դրսևորած գործելաոճին՝ գրելով.


«Հետաքրքիր է՝ ինչ հոսանքների ազդեցության տակ ընկավ «Ազատություն» ռադիոկայանը, որ շատ կարճ ժամանակում երբեմնի անաչառ լրատվամիջոցից գրեթե վերածվեց դեղին մամուլի։

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատություններ և ապատեղեկատվություն տարածելը։

Այս անգամ էլ ռադիոկայանի հերթական թողարկման մեջ լրագրողների աչքից, կարծում եմ, միտումնավոր կերպով վրիպել են վերջին շրջանում Խոզնավար եւ հարեւան գյուղեր պաշտոնյաների այցերը։ Դրանց մասին հիմնականում հրապարակումներ չեն լինում, որպիսի հանգամանքն էլ հարմար առիթ է հանդիսացել հերթական անգամ ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով վնասել իշխանություններին և պետությանը»:

Պատգամավորը գրառմանը կից նաև սքրինշոթ է հրապարակել:

385