Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի Հանրապետության պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի նախագահն Մասուդ Փեզեշքիանը ասել է, որ «ամբողջ սրտով սիրում են իրենց եղբայրներին ու քույրերին Ադրբեջանի Հանրապետությունում»։

Բացի այդ, Araratnews.a-ի փոխանցմամբ, նա գրառում է կատարել X-ի իր էջում՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հետ բանակցություններին։

«Երեկ Բաքվում մենք պայմանավորվածությունների հասանք և փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս ուղևորությունը նախերգանք է վստահության մեծացման և նոր հորիզոններ բացելու համար՝ համապարփակ գիտական, տնտեսական, մշակութային և անվտանգության համագործակցության համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իլհամ Ալիևին հյուրընկալության համար»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Փեզեքիանը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

133