Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած  պատերազմում Թուրքիան չկարողացավ հասնել իր ամենակարևոր նպատակին, այն է՝ ռուսների հետ խաղաղապահ ուժեր տեղակայել Արցախի սահմանների ամբողջ երկայնքով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի խոսքով, Թուրքիայի ռազմավարական նպատակը տարածաշրջանն իր ազդեցության ոլորտ դարձնելն էր, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից բացի ծանրագույն հարված հասցնելն էր Հայաստանի Հանրապետությանը: Թուրքիայի մարտավարական նպատակն էր տեղակայել իր խաղաղապահ ուժերը ռուսական խաղաղապահ ուժերի հետ Արցախի սահմանների ամբողջ երկայնքով: Դա չհաջողվեց, ռուսական կողմը թույլ չտվեց:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

2827