Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը կամրապնդի Ուկրաինայի ազգային անվտանգությունը։

«Սա [համաձայնագիրը] ամրապնդում է գործընկերությունը, տնտեսական գործընկերությունը Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև», - ասել է նա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ՝ Arartnews.am փոխանցմամբ։

«Սա միայն ֆինանսական համաձայնագիր չէ։ Սա երկու երկրների միջև հարաբերություններ են, որոնք կփոխեն իրավիճակը Ուկրաինայում, որտեղ նրանք ունեն ընկեր։ Եվ մնացած աշխարհը կնկատի՝ երբ դուք ունեք Միացյալ Նահանգների նման ընկեր, և երբ մենք գործարքներ ենք կնքում ձեզ հետ և ձեր երկրում, դա ամրապնդում է բոլորի ազգային անվտանգությունը», - շարունակել է Բրյուսը։

207