Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան և Միացյալ Նահանգները հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ստորագրել են ոչ թե մեկ, այլ երեք փաստաթուղթ, հայտարարել է Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության նախագահ Իրինա Գերաշչենկոն։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը նախկինում բացատրել էր, որ շրջանակային համաձայնագրից բացի, կան ևս երկու տեխնիկական համաձայնագրեր։ Ուկրաինայի նախարարների կաբինետը երեկ հրապարակել է միայն ամերիկա-ուկրաինական ներդրումային վերականգնման հիմնադրամի ստեղծման վերաբերյալ հիմնական փաստաթղթի տեքստը, որը բաղկացած է նախաբանից, 11 հոդվածից և հավելվածից, նշում է РБК-ն` Araratnews.am-ի փոխանցմամբ։

Գերաշչենկոն մյուս երկու փաստաթղթերը սոցիալական ցանցերում անվանել է «գաղտնի»՝ նշելով, որ դրանք «թաքցնում են Ուկրաինայի անժամկետ պարտավորությունների բոլոր տեխնիկական մանրամասները»։

252