Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ը:

 

Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության,
  • 8 դեպք՝ խուլիգանության,
  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման,
  • 5 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
  • 4 դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու,
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 2-ական դեպք՝ մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, վարժական հավաքներից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու:

Բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • բնակարանային գողության՝ 2,
  • սպանության, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

 

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը: Հայտնաբերվել է 3 անհայտ կորած:

 

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

221