Անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ. եղանակի կանխատեսումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևան քաղաքում մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
02 Մայիս, 2025 13:42
341