Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, ներողություն է խնդրել քաղաքապետ Տիգրան Ավինյանից և հասարակությունից՝ ապրիլի 30-ին թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։

«Տեսարանը ոչ հաճելիներից էր։ Որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, և՛ ձեզանից՝ պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից հայցում եմ ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել է Տեր-Մարգարյանը։

Իսկ Ավինյանը նշեց, որ շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են սադրանքներ իրականացնել, բայց քաղաքային իշխանության արձագանքը չի կարող լինել չզսպված։

Տեսանյութը՝ այստեղ

 

381