Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևան քաղաքում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։
06 Մայիս, 2025 13:21
276