Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բորիս Նեմցովի սպանության գործով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ պարզ է. հայտնաբերվել են և՛ կատարողները, և՛ պատվիրատուները:
«Ես բազմիցս ասել եմ իմ գործընկերներին, և ձեզ ևս մեկ անգամ ուզում եմ ասել։ Դուք գիտեք դա։ Հայտնի սպանությունը Գալինա Ստարավոյտովայի, նույնպես բացահայտվել է։ Նեմցովի սպանությունը․ վերջերս ես գործընկերների հետ դեռ դա քննարկել եմ, պետք է լրամշակել, հավանաբար, այնտեղ էլ, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ պարզ է. կատարողներին, ինչպես նաև պատվիրատուներին գտել են»,- ասել է Պուտինն իրավապաշտպանների հետ հանդիպմանը: Փակ հանդիպման սղագրությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Ինչպես փոխանցում է ShantNews.am-ը, Նեմցովը 1990-ականներին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի կառավարությունում, իսկ 2000-ականներին անցել է ընդդիմություն։ Նա սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին ՝ կեսգիշերին մոտ (Մոսկվայի ժամանակով 23:31-ին) մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:
2017 թվականի հուլիսին սպանության հինգ կատարողներ դատապարտվել էին 11-20 տարվա ազատազրկման։