
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում անդրադարձավ երեկ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում առաջացած լարվածությանը։
Վերջինս անդրադարձավ ընդդիմության ներկայացուցիչների և վարչապետի վեճին, հարցին, թե արդյոք վարչապետը չպետք է ներողություն խնդրի, նա նկատեց․
«Ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների լկտիության պահվածքի հետևանք է, այդ լարվածության աստիճանը դահլիճում դուք չեք զգում․ սկզբում սկսում են քեզ ընդհատել, հետո դու-ով խոսալ, հետո սուտ խոսալ, հետո բղավել, հետո սկսում են կոլեկտիվ ձևով բղավել։
Մարդկանց հետ շփվում եմ, ինձ ասում են՝ Ալեն ջան, ո՞նց ես դիմանում, դուք չեք պատկերացնում այդ լարվածությունը ինչ աստիճան է։ Դա արդարացում չէ, բայց դա պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր մարդու համար, վարչապետը, ես էլ բոլորս էլ մարդ ենք և համբերություն ունենք։ Գալիս ասում են՝ բռնեք դրանց, վարչապետը ճիշտ էր ասում՝ այստեղ է հասնում բոլորիս»։
Նրա խոսքով՝ վարչապետի զայրույթը պայմանավորված է եղել դրանով․ «Կոռուպցիոները հարցնում է կոռուպցիայի մասին, անձերով չկենտրոնանանք, բայց կոռուպցիոն խումբը հարցնում է կոռուպցիայի մասին, և վարչապետը ճիշտ է ասում՝ բոլորիս ստեղն է հասել, գողը գոռում է՝ բռնեք գողին, ես զարմանում եմ, որ այդ աստիճանի մարդիկ կարան ձև անեն, որ այդ ամենը իրենց չի վերաբերվում»։