Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։

Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։

Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։

Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։ Այս համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել ամրապնդմանը վերաբերող այլ հարցեր՝ նախանշելով հետագա քայլերը։

 

137