Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հնարավոր է դուք արդեն կարդացած լինեք, որ Իրանը համաձայնել է այնպիսի պայմանների, որոնց մենք, ես սա ասում եմ բարեկամաբար, չենք ստեղծի ռադիոակտիվ փոշի Իրանում։ Ես ուզում եմ, նրանց մոտ ամեն ինչ լավ լինի։ (Իրանը) հիանալի երկիր է, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ամեն ինչ պարզ է։ Ոչ մի 30 էջանոց փաստաթուղթ, միայն մեկ նախադասություն՝ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնությանը», - ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարար առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։

156