Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածի 2.1-րդ մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 8.1-րդ կետը, 8.3-րդ կետի 7-րդ ենթակետը, ինչպես նաև Թագուհի Ստեփանյանի անձնական դիմումը՝
 

1. Թագուհի Սաբիրի Ստեփանյանին՝ 2025 թվականի մայիսի 13-ից ազատել «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2.«Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն ընկերության տնօրենի տեղակալ Նունե Դավթյանին:

3. Աշխատանքային վերջին օր համարել 2025 թվականի մայիսի 12-ը»։

470