Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացը կսկսվի միայն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Այդ մասին մայիսի 16-ին հայտարարել է ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն։

«Ես չգիտեմ, թե երբ և որտեղ դա տեղի կունենա, բայց սա այս պահին միակ հնարավորությունն է։ Մենք ամիսների աշխատանքի ընթացքում հասկացել ենք, որ ոչինչ չի փոխվի, մինչև նախագահ Թրամփը չնստի Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ և ամեն ինչ չդնի սեղանին»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։

95