Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստամբուլում մայիսի 16-ին նախատեսված է երկու եռակողմ հանդիպում՝ ՌԴ-Ուկրաինա-Թուրքիա և Ուկրաինա-ԱՄՆ-Թուրքիա։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։
Այս մասին հաղորդում են Reuters, AFP և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
Մինչ այդ, ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։
Երկու հանդիպումներն էլ կկայանան Դոլմաբահչե պալատում։
16 Մայիս, 2025 11:56
98