
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին:
«Տիկին Դիանա Գասպարյանը, ով շուրջ յոթ տարի ղեկավարել է համայնքը, պաշտոնապես հրաժեշտ տվեց աշխատակազմին։
Նրա ղեկավարման տարիներին համայնքն ընդլայնել է արտաքին կապերը՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակներ` տեղական և միջազգային մակարդակում, իրականացվել են մի շարք ծրագրեր, կյանքի են կոչվել համայնքային զարգացման ռազմավարական նախագծերը։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել աշխտակազմին այս տարիների համագործակցության, ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելուն ուղղված քայլերին»,- նշված է Վաղարշապատի համայնքապետարանի էջում։
Հիշեցնենք, որ նախօերին Դիանա Գասպարյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով պաշտոնից հեռանալու մասին։