Հրապարակվել է «Դիանա Աբգար» թեմայով նամականիշի նկար Հայաստանի առաջին կին դիվանագետի մասին տեղեկությամբ
Համաշխարհային փոստային միության (UPU) 150-ամյակի առթիվ անցկացվող «Կանայք փոստային նամականիշերնում» (She Stamps) արշավի շրջանակներում հրապարակվել են «Դիանա Աբգար» թեմայով նամականիշի վերաբերյալ տեղեկատվություն և նամականիշի նկարը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Դիանա Աբգարը 1920 թվականին նշանակվել է Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայաստանի առաջին կին դիվանագետն էր, աշխարհում՝ առաջին դիվանագիտական պաշտոն զբաղեցնող կանանցից մեկը։
Համաշխարհային փոստային միությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որին անդամակցում է 192 պետություն: Հայաստանը միությանը անդամակցում է 1992 թվականից:
03 Ապրիլ, 2024 16:59
391
ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանն ազատման դիմում է ներկայացրել
20 Մարտ, 2024 00:24
ԱՄՆ-ի արևելքում այրվում է պլաստիկի վերամշակման գործարան՝ թունավոր ծխի ահռելի արտանետմամբ
12 Ապրիլ, 2023 16:04
Քննարկվել են Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները
27 Փետրվար, 2023 17:51