Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2022 թվականից ի վեր առաջին անգամ Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։

Ինչպես հաղորդել է Reuters-ը, այս հանդիպմանը Կիևի առաջնահերթությունը կլինի հրադադարի հարցը։ Բացի այդ, գործակալության տվյալներով, կողմերը կքննարկեն նաև Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր շփումները։

Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բարձրագույն մակարդակով ուղիղ բանակցությունների։ 

169