Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քիչ առաջ տեղի ունեցավ իմ և Կիպրոսի գործընկերոջ միջև հանդիպումը: Մենք քննարկեցինք բազմաթիվ երկկողմ հարաբերություններ, մեր կողմից նաև առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցություն, և տիկին Դիմիտրիուն դրական արձագանքեց այս առաջարկին: Մենք քննարկեցինք նաև մեր համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Այդ մասին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իմ գործընկերը ՀՀ-ի ամենավառ արտահայտված միջազգային ընկերներից է: Այն գործընկերությունը, որն իրականացնում է տիկին Դիմիտրիուն միջազգային հարթակներում, ես չեմ կարող թաքցնել, պետք է ասեմ, որ այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն՝ երկու անգամ ավելի ենք ներկայացված, ինչի համար տիկին Դիմիտրիուին և մեր բարեկամ Կիրպրոսին շատ շնորհակալ ենք: Պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի կողքին է»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը։

170