Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի պապ Լևոն XIV-ը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում, առկա հակամարտությունների կարգավորումը։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

«Կայացել է մտքերի փոխանակում մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ, որի ընթացքում կոչ է արվել պահպանել մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերը հակամարտության գոտիներում և դրանք կարգավորել ներգրավված կողմերի միջև բանակցությունների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Լևոն XIV-ը ցանկություն էր հայտնել միջնորդ դառնալ բոլոր ներկա զինված հակամարտությունների, այդ թվում՝ ուկրաինականի, կարգավորման գործում։ Հովվապետը կոչ է արել հակամարտող կողմերին չբաժանել «լավերի» կամ «վատերի»՝ ընդգծելով փոխզիջման և յուրաքանչյուր պետության շահերի ըմբռնման անհրաժեշտությունը։

Բացի այդ, նորընտիր Հռոմի Պապը Վատիկանը որպես հարթակ է առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների համար։

217