Հրդեհ՝ Իրանի Պարսիան շրջանի նավահանգստում, կա առնվազ 3 զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հարավային Բուշեհր նահանգի նավահանգստում մեթանոլի բաքի հրդեհի հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել, չորեքշաբթի օրը հաղորդել է IRNA պետական լրատվամիջոցը։
Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Բանդար Դայեր նավահանգստում կայանված և Kaveh Petrochemicals Company-ին պատկանող մեթանոլ տեղափոխող նավը հրդեհվել է դեռևս անհայտ պատճառներով։
«Հաշվի առնելով հրդեհի մասշտաբները, հավանական է, որ մահացածների և վիրավորների թիվը կաճի», - ասել է նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը։
12 Հունիս, 2025 14:38
118