Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է լարվածության կտրուկ սրումը», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նշենք, որ Իսրայելը սկսել է «Առյուծի վերելք» գործողությունը, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ գիշերը 200 կործանիչ ինքնաթիռներ հարձակվել են Իրանում ավելի քան 100 թիրախների վրա։

108