
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին հայտարարությունն է արել ԱՄՆ դաշնակցի կողմից Իրանին հարվածելուց հետո։
Նա ուրբաթ օրը՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո, հայտարարել է, որ Իսրայելն ունի աշխարհում ամենամահացու զենքը։
«Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու՝ զգուշացնելով, որ ամեն ինչ սպասվածից ավելի վատ է լինելու։ Քանի դեռ ժամանակ կա այս ամենն ավարտելու, Իրանը պետք է համաձայնի գործարքին»,- գրել է նա։
Թրամփն իր TRUTH Social սոցիալական ցանցում զգուշացրել է Իրանին ԱՄՆ միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքների մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ունի «աշխարհում ամենամահացու զենքը, որն ունի Իսրայելը»։
Նա գրել է․ «Որոշ իրանցի կոշտ գծի կողմնակիցներ քաջաբար խոսեցին, բայց չգիտեին, թե ինչ է պատահելու։ Նրանք բոլորը հիմա ՄԱՀԱՑԵԼ են, և ավելի վատ է լինելու։ Արդեն շատ մահ և ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա այս կոտորածին վերջ տալու, որի հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան, վերջ դնելու համար։ Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ ինչոր բան մնացել է, և փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր որպես Իրանի կայսրություն։ Այլևս ոչ մի մահ, այլևս ոչ մի ոչնչացում, ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, ՄԻՆՉԵՎ ՈՒՇ ՉԼԻՆԻ»։