
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիայի խորհրդարանը հաստատել է մի օրինագիծ, որը կնշանավորի երկրի՝ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու գործընթացի սկիզբը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Հունգարիայի խորհրդարանի 134 անդամ քվեարկել է ՄՔԴ-ից դուրս գալու մասին օրինագծի օգտին, իսկ 37 պատգամավոր՝ դեմ։
«Հունգարիան կտրականապես մերժում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ քրեական դատարանների օգտագործումը որպես քաղաքական ազդեցության գործիքներ», - ասվում է փոխվարչապետ Ժոլտ Սեմյենի ներկայացրած օրինագծում։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նշել էր, որ Բուդապեշտն այս որոշումը կայացնելով՝ հրաժարվում է լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը։