Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիայի ժողովուրդը չի ուզում մեռնել Ուկրաինայի համար, չի ուզում, որ այն վերածվի նոր Աֆղանստանի, և պահանջում է, որ քաղաքական գործիչները վերահսկողություն ստանձնեն հարևան երկրում իրավիճակի նկատմամբ։

Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Փարիզից 100 կմ հարավ գտնվող Մոնտարժիս քաղաքի արվարձանում ԵՄ երկրների աջակողմյան պահպանողական կուսակցությունների կողմնակիցների հանրահավաքում։
Նա նշել է, որ ԵՄ ներկայիս առաջնորդները փորձում են համոզել բոլոր եվրոպացիներին Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտության մեջ։ «Բայց ես ձեզ զգուշացնում եմ, որ այս պատերազմը հնարավոր չէ հաղթել»,- ասել է կառավարության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է «Եվրոպայի հայրենասերներ» կուսակցության կոալիցիայի YouTube-յան ալիքով։

164