Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո, 2017 թվականից իրականացնում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգասպառումը՝ նպաստելով դրա արդյունքում ՋԳ արտանետումների կրճատմանը (ներդրումների շուրջ 20 տարվա կյանքի ընթացքում` 1.4 մլն տ CO2), «կանաչ» աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության կրճատմանը:

Սյունիքի մարզում ծրագիրն աջակցել է Քաջարան, Սիսիան և Կապան համայնքներին՝ արդիականացնելու 42 բազմաբնակարան և 3 հասարակական շենք՝ նպաստելով արտանետումների կրճատմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Ներկայումս ծրագիրը շարունակում է համագործակցությունը Քաջարան և Կապան համայնքների հետ՝ համապատասխանաբար ևս 8 բազմաբնակարան և 6 հասարակական շենք ջերմաարդիականացնելու համար։

Ծրագրի շրջանակներում լրագրողների համար կազմակերպվել էր հերթական շրջայցը, այս անգամ՝ Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքներ։

Կապանում ջերմաարդիականացված շենքերից մեկը Կապանի թիվ 1 մանկապարտեզն էՍյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանի  խոսքով, նման ծրագրերը առաջին հերթին նոր հնարավորություն են և աջակցություն պետություն-համայնք համագործակցության շրջանակներում«Այսինքն՝ եթե սուբվենցիոն ծրագրերի ընթացքում պետությունն ունի իր համամասնությունը և համայնքը իր՝ աջակցում են առաջին հերթին համայնքին՝ կոմպենսացնելու  ծախսերը, երկրորդ՝ նման ծրագրերը ապահովում են հարատև արդյունք, քանի որ էներգախնայող միջոցառումները արդեն հետագա ծախսերը եւս նվազեցնում են համայնքի կողմից ներդրումները և ծախսերընշեմ նաև՝ ունենք դեպքեր, որ արդյունավետ իրականացումից հետո համայնքներն արդեն իրենք են հանդես գալիս և դիմում սուբվենցիոն ծրագրերի համար, ներգրավելով ոչ միայն ՄԱԶԾ-ին, այլ նաև այլ դոնորների։ Այս ծրագրի մասով [խմբմանկապարտեզի] պայմանագրային բյուջեն եղել է 377․8 միլիոն դրամ, որից պետության մասնաբաժինը եղել է 80 տոկոս, իսկ 20 տոկոսը եղել է համայնքի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համաներդրումը։

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ասաց, որ ըստ հաշվարկների մեկուսացումներից հետո մինչև 60 տոկոս էներգիայի սպառումը նվազում է ձմռանը տաքանալու կամ ամռանը հովանալու համար«Մասնավորապես այս մանկապարտեզը վերանորոգվել է Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ պետական սուբվենցիայով և ծրագրի կողմից համաֆինանսավորմամբ, արդյունքում՝ տեսնում եք այս գեղեցիկ մանկապարտեզը, որը էներգաարդյունավետ է և առաջարկում է շատ ավելի լավ պայմաններ մեր երեխաների համար»։

Նացվլիշվիլին հավելեց՝ ընդհանուր առմամբ մարզում ավելի քան 59 շենքի վերանորոգման աշխատանքներում են ներգրավված։

ՀՀ ՇՄՆ ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ›› պետական հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Եսոյանի կարծիքով՝ շենքերի էներգաարդյունավետության ծրագրերը ՀՀ համար ունեն մի քանի ուղղություններով կարևորություն։ ‹‹Առաջինը՝ իհարկե էներգաարդյունավետությունը, որին զուգահեռ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողություններն են շենքերում։ Համաշխարհային կլիմայական  օրակարգն իր մեջ ունի առանձնահատկություն, այն է՝ ջերմոցային գազերի լայնածավալ արտանետումների հանգամանքը, իսկ գլոբալ տեսանկյունից,  բոլոր երկրներն ունեն համագործակցություն  և ստանձնած պարտավարություններ, ինչը նպատակաուղղված է  կլիմայի փոփոխության դիմակայունությունը ապահովելուն»։

Եսոյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում նաև ներդրվելու է էներգետիկ կառավարման համակարգ՝ նպատակաուղղված բոլոր հասարակական  և շենքերի էներգետիկ կառավարմանը, որին զուգահեռ իրականացվելու է էներգետիկ մենեջերների ինստիտուտի  ներդրումը‹‹Երկրորդ գործիքը դա հաշվետվողականության, չափողականության և  հավաստման համակարգն է շենքերի ոլորտում, որով հաշվարկվելու է, թե ՀՀ-ն ջերմոցային գազերի արտանետման նպատակով ինչպիսի մեխանիզմներով է հաշվարկում և հավաստում էներգիայի ավելի նվազ օգտագործումը»։

Արդեն Քաջարանում բնակիչները հաստատում են՝ այս ձմռանը ամսական 10-15 հազար դրամով քիչ են գազի և հոսանքի համար վճարել‹‹1968 թվականի շենք է, մուտքերը, տանիքն ու պատերը տաքացել է, լավ է», - ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ՝ Սյուզաննա Արզումանյանը, նշեց, որ ջերմամեկուսացումը շատ դրական է ազդել, բայց տանիքների վերանորոգումից այդքան էլ գոհ չեն‹‹Ջրերը հոսում են  պատալոկից, քաղաքապետարանից եկել տեսել են, մինչև երրորդ հարկ ջուրն իջել է։ Քաղաքապետը տեղյակ չէր, իմացավ՝ շատ վատ զգաց, հարցին լուծում են տվել ու մարդ ուղարկել։ Ընդհանուր տաքացման մասին խոսք չկա, շենքերը շատ լավ վիճակում են արդեն։ Գազը շատ քիչ ենք միացնում՝ արագ տաքանում է»։

Իսկ բնակիչներից մեկը նշեց, որ կցանկանար, որ իրենց շենքը նույնպես վերանորոգվեր, բայց առանց արտաքին փոփոխությունների, որպեսզի պահպանվեր ճարտարապետությունը‹‹Իհարկե կուզեմ, որ իմ ջեռուցման փողերը քիչ լինեն, ես թոշակառու եմ»։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի, բայց եթե նույնիսկ ՄԱԿ-ը կամ մյուս կազմակերպությունները այն չշարունակեն՝ համայնքը նախատեսում է տարեկան 1-2 հիմնականում պանելային շենք էներգաարդյուավետ  դարձնել‹‹Շատ արդյունավետ է ծրագիրը, նաև քաղաքի արտաքին դիմագիծն է փոխվել։ Ունենում ենք շատ ցուրտ ձմեռներ, ու ծրագիրը իր էֆեկտը տվեց»։

Araratnews-ի հարցին ի պատասխան՝ Փարամազյանն ասաց, որ, իր կարծիքով, Կառավարությունը պատրաստ է աջակցել, բայց լավ կլիներ ծրագիրը եռակողմ ձևաչափում մնար, այսինքն՝ ՄԱԿ-ի, Կառավարության ու համայնքի ֆինանսավորմամբնա հավելեց, որ ժողովորդը պատրաստ է իր շարունակական ներդրումն ունենալ։

Նշենք, որ իրականացվող ծրագրի վերաբերյալ տեխնիկական մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Գեղամ Ադյան

 

 

 

338