
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
25 երկրների արտգործնախարարները և հավասարության, պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լահբիբը կոչ են արել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայում և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը։
«Մենք՝ ստորագրողներս, միավորվում ենք պարզ և հրատապ կոչով. պատերազմը Գազայում պետք է անհապաղ ավարտվի», - ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Իսրայելի կառավարության մարդասիրական օգնության տրամադրման մոդելը վտանգավոր է, նպաստում է անկայունությանը և զրկում Գազայի ժողովրդին մարդկային արժանապատվությունից»,- ասվում է տեքստում,- «Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ վերացնել մարդասիրական օգնության սահմանափակումները և թույլատրել ՄԱԿ-ին և մարդասիրական ոչ կառավարական կազմակերպություններին անվտանգ ու արդյունավետ կերպով կատարել կյանքեր փրկող իրենց աշխատանքը»։