Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ ճանաչելու Պաղեստինի պետությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում։

«Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն նպաստում է «Համասին» և հեռացնում մեզ խաղաղությունից։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի [ահաբեկչական հարձակման] զոհերին», - գրել է նա։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Նա նշել է, որ այժմ չափազանց կարևոր է դադարեցնել պատերազմը Գազայում և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը։

308