Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եվրոպական երկրների առաջնորդներին և Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ մտադիր չի այժմ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ Մոսկվան, նրա կարծիքով, լրջորեն հանձնառու է կարգավորելու ուկրաինական հակամարտությունը։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ,  Axios հարթակին հայտնել են Թրամփի և եվրոպացի առաջնորդների զրույցի մասնակիցները։

Հարթակի  աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը «ցանկանում է գործարք կնքել» և համաձայն է «անմիջապես» սկսել հրադադարի շուրջ ուղիղ բանակցություններ։ Եվրոպացի առաջնորդները «զարմացած և ցնցված» են եղել Թրամփի հայտարարությունից՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու իր դժկամության, ինչպես նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նկատմամբ նրա հարգալից տոնի մասին։

192