Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղա­քա­կանության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբե­րություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն և միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության և հա­մատեղ շարունա­կական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբե­րությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի։

Բարձր ենք գնահատում բարեկամ Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառա­վա­րության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տա­րա­­ծաշրջանի երկրների միջև հաղորդակցության ու փոխգործակցության խթանմանը, ինչպես նաև Վրաստանի կողմից իրականացվող քայլերը՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարա­բե­րու­թյունների կարգավորման գործընթացի։

Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ձեր երկրին բարօրություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»։

218