Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 24-ին՝ ժամը 8:14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 23-ամյա երիտասարդ:

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 4:30-5:00-ն ընկած ժամանակահատվածում Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդին դանակով հարվածել է 21-ամյա երիտասարդը:

Նա Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

318