Հարյուր տարի առաջ այս օրը` օգոստոսի 10-ին, կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը` Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։

 

Պատմաբաններից շատերը Սևրի պայմանագիրը համարում են մեր պետության միջազգային  ճանաչման առումով դիվանագիտական հաղթանակ, քանի որ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: 

 

Թեև 1923 թվականին Լոզանում տապալվեց Սևրի պայմանագիրը, բայց այն դիվանագիտական փաստաթուղթ է` իրավաբանական ձևակերպմամբ: Հայկական հարցի լուծումը հողային տարածքների լուծմամբ միայն կարող է ավարտվել: Այս կարծիքին են պատմաբաններից շատերը, բայց արդյոք հնարավոր կլինի պայմանագիրը բերել բանակցությունների սեղան՝ ժամանակը ցույց կտա: Այնուամենայնիվ, այս հարցն էլ վիճարկելի է հատկապես պատմական առումով:

 

 

 

Հայկական պետության մեծ հաղթանակը. արխիվային լուսանկար

 

Հարյուր տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին արված այս բացառիկ լուսանկարում պատկերված է այն պատմական պահը, երբ Օսմանյան Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը ստորագրում է Սեւրի պայմանագիրը: Այդ պայմանագիրը համարվում է նորանկախ Հայաստանի Հանրապետության, որպես պետություն, միջազգային ճանաչման և սահմանների վերջնական ճշտման առումով կարևորագույն դիվանագիտական հաղթանակը: Սովետական պատմագրության մեջ Սեւրի պայմանագրի արժեքը մշտապես նսեմացվել է, քանի որ դրանից ամիսներ անց հաջորդել էր քեմալա-բոլշևիկյան դաշինքի կողմից Հայաստանի օկուպացումն ու տարածքների համատեղ անեքսիան: Այնինչ՝ Սեւրի պայմանագրով Թուրքիան, որպես պետություն, պաշտոնապես ճանաչում էր Հայաստանի անկախությունը և նրա տարածքի ընդլայնումը Արեւմտյան Հայաստանի նահանգների հաշվին. Հայաստանը ստանում էր լրացուցիչ 90 հազար քառ.կմ, իսկ ՀՀ-ի տարածքի հետ կունենար արդեն 161,330 քառ.կմ տարածք՝ Սև ծով ելքով:

1605