Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դրական է գնահատում Հայաստանի շուրջ ձևավորվող ներդրումային միջավայրի վերաբերյալ միջազգային արձագանքները։ Այս մասին նա հայտարարեց սեպտեմբերի 9-ին՝ խորհրդարանում ԿԲ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Թունյանն անդրադարձավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և հետաքրքրվեց՝ արդյոք դրանք ազդե՞լ են Հայաստանի նկատմամբ միջազգային ներդրողների վստահության վրա, ինչպես նաև ինչ ազդեցություն կարող են ունենալ երկրի ռիսկայնության մակարդակի նվազեցման առումով։

«Արձագանքները և ազդակները, որոնք ստանում ենք թե՛ միջազգային կազմակերպություններից, թե՛ միջազգային ֆինանսական և առևտրային գործընկերներից, բավականին դրական են», – նշեց Գալստյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր մթնոլորտը դեպի Հայաստան միտված ներդրումների առումով բարելավվում է։

85