Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանը քննարկում է ՀՀ Կենտրոնական բանկի 2024 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։ Հիմնական զեկուցողը՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, իր խոսքում անդրադարձել է գնաճին, տոկոսադրույքներին և հիփոթեքային քաղաքականությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, դիմելով ԿԲ նախագահին, հետաքրքրվել է՝ արդյոք տարածաշրջանում առկա գնաճը համադրելի է Հայաստանում գործող հիփոթեքային տոկոսադրույքների հետ։

«Խոսեցիք տոկոսադրույքներից և գնաճից։ Վերջերս ընկերներիս հետ էի խոսում՝ Միացյալ Նահանգներում հիփոթեքը դարձել է 9-10 տոկոս։ Մեր քաղաքացիները հաճախ են նշում, որ թանկացումներ կան։ Արդյոք մեր տարածաշրջանում գնաճը և հիփոթեքի տոկոսադրույքները համադրելի են»,-հետաքրքրվեց Սիսակ Գաբրիելյանը։

161