
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Երեկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս մեկ անգամ եթերում կրկնել է մի քանի օր առաջ իր արած հայտարարությունը այն մասին, որ իրեն արտաքին ուժերը փոխանցել են տեղեկություններ, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը վերածվելու է թմրանյութերի ու փողերի լվացման կենտրոնի, ընտանիքի մոդելի խեղման վայրի և այլն: Այս անգամ նաև ավելացրել է, որ արտաքին ուժերն ասել են, որ Հայաստանը վերածվելու է «գունավոր հեղափոխությունների ճամբարի»
Կրկնում եմ` եթե Սրբազան հայրը ճիշտ է, ուրեմն ինքը արտաքին ուժերի ազդեցության գործակալ է:
Եթե պարզվի, որ այդպես է, պետք է անհապաղ պարզել, թե որ ուժերի ազդեցության գործակալն է նա ու նաև պետք է պարզել, թե ինչ առնչություն ունի այս պատմության հետ հարգարժան Սրբազան հոր անմիջական ղեկավար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Հույս ունեմ, որ վերջինս կպարզաբանի իր վերաբերմունքը ՀԱԵ արքեպիսկոպոսի ենթադրյալ հավաքագրման վերաբերյալ:
Ի դեպ, մոտ մեկ ու կես տարի առաջ մեկ այլ մեծապատիվ արքեպիսկոպոս` Միքայել Աջապահյանը հայտարարել էր, որ «Պետք է ռազմական հեղաշրջում արվի, թե չէ Հայաստանը կդառնա էրմենիստան»:
Այն ժամանակ ես սրան լուրջ չէի վերաբերվել` համարելով, որ Սրբազան հայրը պարզապես հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Ի վերջո` կուսակրոն եկեղեցականի կյանքը դժվար կյանք է, պետք էր ըմբռնումով մոտենալ:
Բայց Բագրատ Սրբազանի խոստովանությունից հետո հարց է առաջանում` գուցե Միքայել Սրբազանին նու՞յնպես «արտաքին ուժերն» են հորդորել նման կոչով հանդես գալ: Սա պետք է պարզել: Հուսով եմ Սրբազան հայրը սա կպարզաբանի:
Հուսով եմ նաև, որ իր ոճով չի ասի` «Ձեր ի՞նչ գործն է, մենք ռազմական հեղաշրջման կոչ անում ենք թե չէ»: Որովհետև վստահաբար մեր գործն է: