
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ճանապարհային դեպարտամենտի» աշխատակիցներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել են շինաշխատանքների ֆիզիկական և ֆինանսական ցուցանիշները։ Վերջիններս նշել են, որ շինարարության ընթացքում սերտորեն համագործակցում են նախագծողի հետ, և ցանկացած հարց անմիջապես լուծում է ստանում համատեղ քննարկումների արդյունքում։ Նշվել է, որ այժմ միայն արհեստական կառուցվածքների վրա աշխատում է 100 մարդ, և նախատեսվում է առաջիկայում այդ թիվն ավելացնել ևս 100-ով։ Շինարարն ընդգծել է, որ ապահովված են այս ծավալուն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ շինանյութով։ Անդրադարձ է եղել երկրորդ թունելի հորատման նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկվել են նաև այլ հարցեր։