Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդի հանդիպմանը։

«Հետաքրքիր է՝ մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ Գարեգին Բ-ն այցելեց Լևոն Տեր-Պետրոսյանին, վերջինս նրան անգամ ընդունելության չարժանացրեց՝ դռան շեմից հետ ուղարկեց։ Այդ պահին Տեր-Պետրոսյանը մոռացե՞լ էր 1700-ամյա եկեղեցու մասին, թե՞ Գարեգինին չընդունելու այլ՝ անհաղթահարելի պատճառ ուներ։

Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի և ավազակապետության սիմվոլի»,- գրել է նա:

635