Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ, կատարել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր՝ «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործությունը:

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված կոթողային աշխատությունը նոր խոսք է հայկական խմբերգային արվեստում:

Գալա համերգի ընթացքում կայացել է նաև խմբերգաշարի գրքի շնորհանդեսը, որը նույնպես իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և պատվերով:

248