
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը։ Նա այդ խաղում վաստակել է 21 միավոր, 4 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով:
Երկրորդ հանդիպման լավագույն խաղացողը դարձյալ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր։ Նա վաստակել է 19 միավոր, 8 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: