
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին կմրցի Իռլանդիայի, իսկ հուլիսի 15-ին՝ Էստոնիայի Մ20 տարեկանների հավաքականի հետ:
Բոլորը հանդիպումները կմեկնարկեն ժամը 20:00-ին: Բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնության տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 15-ից:
Երևանը կհյուրընկալի 20 երկրի հավաքականների, որոնք կպայքարեն Եվրոպայի Մ-20 B դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար:
Վիճակահանության արդյունքներով A խմբում ընդգրկվել են Խորվաթիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Սլովակիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականները: C խմբում ընդգրկվել են Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Վրաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի Մ20 տարեկանների հավաքականները, իսկ D խմբում հանդես կգան Թուրքիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Կոսովոյի և Ալբանիայի ընտրանիները: