Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 11-ին՝ ժամը 05։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքի առաջին հարկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է -1 հարկում գտնվող սրահում (30 քմ)։ 

Փրկարարները տարհանել են 30 աշխատակցի․ տուժածներ չկան։

Հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են կախովի առաստաղը (30 քմ), երկու օդորակիչ և մալուխներ։

290