Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գոռ Աբրահամյանի գրառումը՝ 

Իրանը հղեց ուղերձը` ռազմական գործողությունները դադարեցնելու և միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու շուրջ բանակցային պրոցեսի վերադառնալու վերաբերյալ։ Խելամիտ քայլ, հակառակը Իրանի ներկայիս վարչակազմի համար լինելու է(էր) կործանարար։

Սա նշանակում է, որ Իսրայելական (ամերիկյան) հարվածները ծայրագույն, անդառնալի ստրատեգիական վնասներ են հասցրել Իրանի ռազմական, էներգետիկ և միջուկային ենթակառուցվածքներին։

Հիմա գնդակը Վաշինգտոնի դաշտում է։ Բայց ակնհայտ է, որ նույն կետից բանակցությունները վերսկսել այլևս հնարավոր չի լինելու։ Իրանից ավելին են պահանջելու, գուցե նաև բալիստիկ հրթիռների արտադրության ծավալների կտրուկ նվազում ու դրա վրա վերահսկողություն։ ԱՄՆ-ն կփորձի մտնել Իրանի էներգետիկ ու հանքառեսուրսային շուկաներ։ Գուցե նաեւ դրվի Ռուսաստանին Ուկրաինայի հարցում աջակցելուց հրաժարվելու պայմանը։

Սպասենք։ Եթե այս փուլում երկխոսություն չծավալվի, հարվածները շարունակվելու են։ Ու ամեն փուլից հետո պայմաններն ավելի են խոստանալու։

544