Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ դեսպանատան գրասենյակը Թել Ավիվում աննշան վնասներ է կրել իրանական հրթիռային հարվածների պատճառով, անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, սոցիալական ցանցերում հայտնել է ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։

«Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունը այսօր փակ կմնան՝ տեղում չմնալու մասին նախազգուշացման պատճառով։ Թել Ավիվում դեսպանատան գրասենյակի մոտ իրանական հրթիռային հարվածները աննշան վնասներ են պատճառել, ԱՄՆ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել», - գրել է դեսպանը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր, որ Թել Ավիվի շրջանի երկու քաղաքներում արկեր են ընկել։

228