Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են Իսլամական Հանրապետության և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին օրինագիծը։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Ալիռեզա Սալիմին, նշում է ISNA-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետության և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության միջև համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծի ընդհանուր ուրվագիծը և մանրամասները հաստատվել են Մեջլիսի կողմից։ Խորհրդարանի որոշման համաձայն, գործակալության աշխատակիցները իրավունք չունեն մուտք գործել երկիր՝ ստուգումներ անցկացնելու համար, եթե երաշխավորված չէ երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, բացի այդ դա նույնպես ենթակա է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաստատմանը», - ասել է պատգամավորը։

87