Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության նախկին պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել է սրտի անբավարարությունից։

 

 

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի տեղեկությունը փոխանցում է Razminfo-ն` նշելո, որ Մամմադովն այս պաշտոնը զբաղեցնում էր 2015թ֊ից մինչև 2020թ. հուլիսի 8-ը։ Այժմ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ֊լեյտենանտ Նիզամով Օսման Ռամազան օղլուն (Osmanov Nizam Ramazan oğlu)։

 

Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալ, նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին պետ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն

 

Աղբյուրը` գրում է, որ չնայած պաշտոնից ազատմանն, այնուամենայնիվ, քանի որ տեղեկություն չկա այն մասին, որ Մամմեդով Ֆուադն անցել է զինվորական թոշակի, նրան համարում ենք Ադրբեջանի ԶՈւ կորուստ։

 

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնել էր մեկ այլ գեներալ֊լեյտենանտի մահվան մասին, որը, սակայն, զորացրված էր և չի հաշվվում որպես կորուստ

770