Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի 0-ից 4կմ և 6-ից 13.5կմ հատվածները կհիմնանորոգվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 11.5կմ է, այն անցնում է 3 գյուղերով՝ Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան։ Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր հիմնանորոգվել։

Գյուղերի բնակիչները նշում են, որ հիմնանորոգումից հետո ոչ միայն կլուծվեն իրենց սոցիալ-կենցաղային խնդիրները, այլև կմեծանան զբոսաշրջային հոսքերը դեպի իրենց բնակավայրեր։

209