Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բեգաեյը՝ փոխանցում է Tasnim-ը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հարցին, մենք միշտ ընդգծել ենք մեր աջակցությունը երկու երկրների միջև խաղաղության գործընթացին և կոչ ենք արել երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար։ Մենք լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, և մենք շեշտում ենք բարիդրացիական քաղաքականության շարունակականությունը», - նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

225