Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք ՀԷՑ-ը պետականացնելուց հետո հսոսանքի գինը փոփոխման չի ենթարկվի։

 Պատգամավորը պատասխանեց․ « Ըստ թվերի գիտեք ՀԷՑ-ը ինչքան ներդրում է արել ենթակառուցվածքների մեջ։ Մի քանի հարյուր միլիոն դոլարի իբր ներդրում է կատարվել։ Սիրելի գյուղացիներ, հիմա, որ դիտում եք մեզ ձեր գյուղում որևէ էլեկտրասյուն փոխվել է, թե՞ չի փոխվել, թե՞ սովետի ժամանակ դրված փայտից, արդեն ճաքեր տված սյուներն են»,- ասաց նա։

 Ալեքսանյանը նշեց նաև, որ չի կարծում, թե հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա։

 

343