
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Ուկրաինային օգնելու համար կոալիցիա ստեղծելու համատեղ նախագիծը առաջ չի շարժվում հստակ ռազմավարության բացակայության պատճառով։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ֆրանսիայի ներկայացուցիչների խոսքով՝ պատճառներից մեկը Միացյալ Նահանգների կողմից անվտանգության հստակ երաշխիքների բացակայությունն է, որոնց վրա հույսը դրել էր Մեծ Բրիտանիան։
Թերթը տեղեկացել է, որ դաշնակիցների մտահոգությունները մեղմելու համար Լոնդոնում նախատեսվում է կոալիցիայի հանդիպում։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը կայցելի Մեծ Բրիտանիա։
Politico-ն նաև գրել է, որ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի միջև հարաբերություններում առկա լարվածությունը սպառնում է լիովին քայքայել Ուկրաինային աջակցելու «կամավորների կոալիցիան»։